Posted in մաթեմատիկա

Մաթեմ 2.05.24 Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

1 Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ ճանապարհ, իսկ մյուսը՝ 320մ։ Որքա՞ն էր այդ կետերի հեռավորությունը։ 320+240= 560 մ

2․ Միևնույն կետից նույն ուղղոթյամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 4կմ, իսկ երկրորդը՝ 6կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։ Ո՞ր հեծանվորդն էր ավելի արագ ընթանում։ 6-4 = 2 կմ , երկրորդը ավելի արագ էր ընթանում։

3․ Նույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին հեծանվորդն անցել էր 4կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 2կմ էր։ Հաշվի՛ր  երկրորդի անցած ճանապարհը։ 4+2=6կմ

4․ 20կմ500մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու ձիավոր։ Շարժվելուց որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեցին հանգստանալու, առաջին ձիավորն անցել էր 8կմ200մ, իսկ երկրորդը՝ 9կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը։20կմ500մ-9կմ- 8կմ200մ= 3կմ 300մ

5․ Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ, որը երկրորդի անցածից 30մ-ով ավելի էր։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։340+(340-30)=650 մ

6 A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո նրանց հեռավորությունը միմյանցից 15կմ էր։ Մեկնաբանի՛ր, թե ինչպես կարող էր դա պատահել։ Հաշվի՛ր այդ պահին կանաչ մեքենայի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ դեղինը անցել էր 95կմ։ 95-15 =80կմ կանաչ,իսկ դեղինը ավելիարագ էր քշում։

7 B վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո առաջինն անցել էր 75կմ ճանապարհ, իսկ երկրոդը՝ 15կմ-ով ավելի։ Հաշվի՛ր այդ պահին նրանց հեռավորությունը միմյանցից։ 15+75+90, 90+75=165կմ

8 A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Շարժվելուց 1ժ հետո նրանց հեռավորությունն իրարից 200կմ էր։ Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկն անցել էր 20կմ-ով ավելի, քան մյուսը։ 200- 20= 180, 180:2= 90կմ 90 +20 =110կմ

9 2կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուր եկան հեծանվորդն ու հետիոտն։ Երբ հանդիպեցին, հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն ճանապարհ էր անցել հեծանվորդը։2000- 800= 1200 , 1200:2=կմ 600+800=1400կմ

10 A և B վայրերից, որոնց հեռավորությունը 170կմ է, միամյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց հեռավորությունը։ 170-65-55=50կմ

Posted in русский

Русский 3.05.24

В местоимениях я, ты, мы, вы изменяется основа: я — меня; ты — тебя; он — его;
она — её.
1 лицо 2 лицо 3 лицо
кто? я ты он, оно, она
кого? меня тебя его, её

кому? мне тебе ему, ей
кого? меня тебя его, её
кем? мной тобой им, ей (ею)
о ком? обо мне о тебе о нём, о ней


1. Внимательно прочитайте текст и выделите местоимения
Олень
Часто бывают случаи, когда олень идёт к людям, ищет у них защиты. Однажды на берегу реки Белой наблюдатели заметили в реке, на самой середине, оленя, стоящего неподвижно.
Не успели удивиться такому поведению зверя, как увидели на берегу реки пять волков. Хищники находились выше оленя по течению и пытались вплавь добраться до него. Но едва они доплывали до середины реки, как быстрое течение сносило их вниз.
Волки отчаянно молотили по воде лапами, но достать оленя не могли. Несколько раз они пытались
добраться до оленя, — но безрезультатно. Неизвестно, как бы всё кончилось, если бы не вмешались люди. А олень стоял в воде, не обращая внимания на выстрелы. Когда волки разбежались, он спокойно выбрался на берег, прошёл мимо людей и с достоинством удалился.

2. Выполните задание:

Напиши слова в три столбика: 1) (он, мой); (она, моя); 3)
(оно, моё).

Образец: отец — мой отец (он).
Отец, сова, улица, гнездо, яйцо, солома, доктор, суп, пальто, воробей, яблоко, ракета, петух, озеро,
солнце, крыша, герой, город, масло, столица, облако, трамвай, олень, волк.

Напиши текст, изменяя предложения. Например (солнце — оно, белка — она).
Пригрело солнце, растопило снег. Вылезла белка из гнезда, где пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр, барсук и колючий ёжик. Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
Образец: Пригрело солнце. Оно растопило снег.

Posted in մաթեմատիկա

Պարապմունք՝ 87 Մաթեմ

Թեստ 9

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)8075

3)8705                         4)8750

  1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1) 1/5                          2)5/3

3) 3/5                         4) 2/7

  1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

1) 1/5, 8/5, 18/5, 18/5

2) 2/10, 2/15, 2/50, 2/55


3) 7/5, 4/5, 2/5, 9/5

4) 1/5, 8/5,12/5, 2/5

  1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)6             2)96

3)896         4)2

  •          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)6075

3)81մ          4)135մ

  1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։

1)72ր      2)11ր

3)56ր    4)50ր    

  1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

1) 1/10         2) 1/100

3) 1/1000    4) 1/10000

  1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)11

           3)6            4)12

  1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

 1)200-ով   2)2000-ով

3)2-ով    4)20000-ով

  1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։
  2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
  3. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։
  4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    5/9 մասը:
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
  6. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։
  7. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը
Posted in Մայրենի

մայրենի 2.05

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Տեքստային աշխատանք

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
  
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Շականակագույն նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում:  

2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը և ջրի կարիք չի զգում։

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,իրենց ձագն է թե ոչ ։

3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց։

4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

6 վեց, 50 հիսուն, 55 հիսունհինգ , 1 մեկ, 20 քսան, 16 տասնվեց, 35 երեսունհինգ

2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
 մարդ մանկապարտեզ փոքրիկ
 ձայն ընձուղտ անխնա
 բույս  հյութեղ
 ջուր  

3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Սիրուն այգի

Ընտանի կենդանի

Մեծ ընձուղտ

Բարի մարդ

4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։  

կրակի հետ խաղալ- Վտանգավոր քայլ կատարել:

ձեռք քաշել — Հրաժարվել, ետ կանգնել

կրակ ը գցել —  փորձանքի մեջ գցել

ձեռք բան չի գալիս — ոչինչ չի կարողանում անել

Posted in հայրենագիտություն

հայրենագիտություն 30/04

  1. Թվարկի’ր հայկական թագավորությունները։ Վանի թագավորություն, Բագրատունիների թագավորություն, Արշակունիների թագավորություն, Արտաշեսյանների թագավորություն, Երվանդունիների թագավորություն, Կիլիկայի հայկական թագավորություն, Սյունիքի թագավորություն։

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։ Առաջին հայկական թագավորությունն է Վանի թագավորությունը կամ Ուրարտու։ ։Այդ թագավորության հայտնի արքաներն են Մենուա I – ը և Արգիշտին-Ա։

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։ Տիգրան Մեծը և Երվանդը թագավորը։ Երվանդ թագավորը կառուցել է Երվանդաշատը , իսկ Արտաշեսը Արտաշատ քաղաքը, Տիգրան Մեծը Տիգրանակերտը։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը շատ մեծ էր։

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։ Տրդատ Մեծի օրոք է ընդունվել քրիստոնեությունը, Գրիգոր Լուսավորիչի օգնությամբ ։

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։ Գառնիի տաճարը։

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։ Այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոց 405 թվականին

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։ Տրդատ , Արտաշես թագավորները

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։ Ինչպե՞ս առաջին Բագրատունյաց արքան թագ ստացավ ։ Աշոտ Բագրատունի ։ Այդ շրջանում թագադրումը կատարում էր կաթողիկոսը։

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ: Արաբական խալիֆայությունը դեմ էին պայքարում ։ Բագրատունիները հզորացրեցին բանակը և ամրապնդեցին երկրի պաշտպանությունը։

12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞: Արտաշեսյանների արքայատոհմի ամենից շատը հավանում եմ Տիգրան Մեծին, քանի որ նրա օրոք Հայաստանը ծովից ծով էր։

13. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը։ Կիլիկյան Հայաստանի թագավորությունը տեվեց 200 տարի 1198թ -1375թ ։

Posted in русский

29.04.-3.05. русский

Народная мудрость гласит: «Жизнь человеческая исчисляется не днями и годами, а добрыми делами и поступками, полезными трудами, а еще и подвигами».
сослушать: 12 подвигов Геракла

Прочитайте рассказ «Мечтатель» и ответь на вопросы:

Юра и Толя шли неподалеку от берега реки.
— Интересно, — сказал Толя, — как это совершаются подвиги? Я все время мечтаю о подвиге!
— А я об этом даже не думаю, — ответил Юра и вдруг остановился…
С реки донеслись отчаянные крики о помощи. Оба мальчика помчались на зов… Юра на ходу сбросил туфли, отшвырнул в сторону книги и, достигнув берега, бросился в воду.
А Толя бегал по берегу и кричал:
— Кто звал? Кто кричал? Кто тонет?
Между тем Юра с трудом втащил на берег плачущего малыша.
— Ах, вот он! Вот кто кричал! — обрадовался Толя. — Живой? Ну и хорошо! А ведь не подоспей мы вовремя, кто знает, что было бы!


Вопросы:
 -Как относятся мальчики к подвигам? Толя хотел совершить подвиг, а Юра об этом и не задумывался.
-Можно ли детей назвать героями? Объясните своё мнение. Они стали героями, потому что спасли человека от беды.
— Прочитайте последнее предложение рассказа. Это слова Толи. Не хочется ли вам что- либо изменить в этом предложении, чтобы было точнее? А ведь не подоспей мы вовремя, кто знает, что было бы, возможно ты бы утонул.
-Что такое подвиг?
-Совершал ли ты какие-нибудь подвиги? Какие? Ради кого или чего?

Я совершил подвиг . Я победил страшную болезнь и теперь здоров.

Posted in Մայրենի

մայրենի 29.04-30.04

ա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն գտնվում է Իտալիայում` Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը լքել է  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը կանգնելում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն ունի Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: Պիզայի աշտարակը հայտնի է ընկնող աշտարակ անունով և գտնվում է Իտալիայում։ (1 միավոր)
  2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր) Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում ։

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր) Գիտնականը կանգնելում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր) Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր) Աշտարակը պետք է լիներ 10 հարկանի և պատշգամբներով։

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր) Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։
  2. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր) Աշտարակի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն։
  3. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

ընթացքում,առաջին, ընդմիջումներն։

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի չեն,սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով,որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Այն գտնվում է Իտալիայում`Պիզա քաղաքում:

իսկ վարպետը լքեց  քաղաքը:

Ասում են, որ գիտնականը կանգնում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն ունի Պիզայի աշտարակը:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գգած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

ընկնող,  ստորերկրյա, գրավիչ, ութհարկանի,  աշխարհահռչակ։

Posted in մաթեմատիկա

25.04.24 մաթեմ

1 Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0: 5076

  • միավորների
  • տասնավորների
  • հարյուրավորների
  • հազարավորների
  • ոչ մի կարգում:

2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

  • 999
  • 199
  • 789
  • 987
  • 989

 3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը

  • կմեծանա 2-ով
  • կփոքրանա 2-ով
  • կմեծանա 12-ով
  • կփոքրանա 12-ով
  • կմնա նույնը

4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

  • 7
  • 18
  • 21
  • 28
  • 37

5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:

  • 8
  • 0
  • 5
  • 4
  • 6

6․ 48-թվի   5/8  մասը կլինի

  • 6
  • 24
  • 30
  • 20
  • 40

7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի

  • 12
  • 50
  • 24
  • 60
  • 36

8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

  • 2500
  • 2005
  • 2055
  • 2050
  • 2000

9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

  • 10
  • 22
  • 11
  • 5
  • 12

10․ Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует
  • 5/9 մասը
  • 4/9 մասը
  • 4/5 մասը
  • 4/10 մասը
  • 4/12 մասը

11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:

999-99=900

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 3 5 9 17

13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը: 24×7 -98:2= 196-49=147

14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը: 27 սմ — 8 սմ 4 մմ= 19 սմ — 4մմ =18սմ 10 մմ — 4մմ =18սմ 6 մմ

Подпись отсутствует

15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:

16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը: 2×24+2×12= 48+24=72

17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

320:2= 160 — 32 = 128

160+32 = 192